0

Գիտահետազոտական հավաք

Հոդված

Նախադպրոցական խմբի դաստիարակ.
դաստիարակների զույգով աշխատանք. դաստիարակի մասնագիտական զարգացում՝ 

Կրթահամալիրի նախակարթարանում դաստիարակներն աշխատում են զույգով: Դաստիարակաների աշխատանքը կազմակերպվում է ըստ անհատական աշխատաժամանակի:

Դաստիարականերից մեկը 8:30 լինիում է խմբասենյակում, դիմավորում սվորողներին, իսկ մյուսը՝ երթուղայինից օգտվող սաներին է դիմավորում: Նախակրթարան գալուց հետո սաները հանում են վերարկուները, հագնում հողաթափերը և մասնակցում Հարավային դպրոց-պարտեզի առավոտյան ընդհանուր պարապմունքին:

Առավոտյան ծեսից հետո սաների հետ գալիս ենք խմբասենյակ և զբաղվում մեր միջավայրի խնամքով՝ հավաքում փոշիները, ջրում ծաղիկները, իսկ հետո սկսում ենք մարզվել: 10:30 նախաճաշում ենք: Կերակրացանկը հրապարակված է լինում դպրոցի ենթակայքւոմ, որին կարող են հետևել ծնողները:Սնունդը պատրաստվում է խոհանոցում: Դաստիարակներից մեկը սնունդը բերում է խումբ և սաները սկսու են միասին ուտել: Նախաճաշն ավարտելուց հետո սաներն ինքնուրույն, իրենց կարողությունների սահմանում հավաքում, մաքրում են սեղանը: Դաստիարակներից մեկըլվանում է ամանները, իսկ մյուսը՝ սաների հետ սկսում է աշխատել՝ ըստ տվյալ օրվա ծրագրի:Շաբաթվա աշխատանքային նախագիծը նախապես հրապարակված է լինում դաստիարակների բլոգում:

Երեխաների հետ աշխատանքը յուրաքանչյուր օր տարվում է տարբեր ձևերով(աշխատանք տարբեր նյութերով` ջրաներկով, յուղամատիտով, գնում ենք ուսումնական ճամփորդությունների, շաբաթվա մեջ երկու անգամ երաժշտության դաստիարակ տիկին Մարինեի հետ ունենք երգի ուսուցում, միասին իրականացնում ենք տարբեր ուսումնական նախագծեր և այլն),

Յուրաքանչյուր դաստիարակ շաբաթական երկու անգամ սաների գործունեության մասին պատմող շաբաթական նյութերը հրապարակում է իր բլոգում, ենթակայում: Ուսումնական մասն ավարտելուց հետո 12:30 երեխաները ճաշում են և պառկում քնելու,Քնի կազմակերպումը տևում է երկու ժամ՝ 13:00-15:00: 15:00 արթնացնում ենք երեխաներին , իրենք ինքնուրույն հագնում են իրենց շորերը, հողաթափերը ինքնուրույն տանում են և հագնում կոշիկները, դաստիարակներց մեկն օգնում է սաներին, իսկ մյուսը՝ հավաքում անկողինները:

15:30-16:00 հետճաշիկի ժամն է, սնվելուց հետո 16:00-16:30 դաստիարակներից մեկը միացնում ծրագրային որևէ մուլտֆիլմ, երեխաները մինչ տուն գնալու ժամը դիտում են մուլտֆլմ:

Այն երեխաներն ովքեր երթուղայինից են օգտվում 16:30 հագնում են իրենց վերարկուները և դաստիարակներից մեկի ուղեկցությամբ գնում են երթուղայինների մոտ: Դաստիարակն ամեն մի երեխային նստեցնում է իր երթուղայինը:Իսկ մյուս դաստիարակը խմբասենյակում մնում է այն սաների հետ, որոնց պետք է ծնողները խմբից տանեն:Աշխատանքն ավարտվում է 17:00:

Դաստիարակի աշխատանքը պատասխանատու և պարտավորեցնող է, դաստիարակը պետք է գիտակցի, որ աշխատում է այնպիսի ոլորտում, որտեղ հաճախում են 2-4 տարեկան երեխաներ,որոնց հարկավոր է հոգատարություն, ուշադրություն և ինչու ոչ`մայրական խնամք: